Սուրիկ Խաչատրյանի հարստությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սուրիկ Խաչատրյանը հայ ժողովրդից հափշտակել է 200 միլիոն դոլարից ավելի հարստություն: Գորիսի 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ  Սամվել Հարությունյանը Aravot .am-ին  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին նոր տեղեկություններ է ներկայացրել:
“Լիսկան հայ ժողովրդից հափշտակել է 200 միլիոն դոլարից ավելի հարստություն: Մեր ժամանակների հակահերոս  Սուրիկ Խաչատրյանը, երբ 1990 թվականին ներկայացավ Գորիս քաղաք, ուներ ընդամենը 2 սենյականոց անշուք 1 բնակարան եւ մեկ “Վազ 2106″ մակնիշի մի քանի տարվա մեքենա: Թվարկեմ, թե դրանից հետո ինչեր է ձեռք բերել: Գորիսի առանձանատունը, հազարավոր գծամետր սրբատաշ բազալտից կառուցված,  ձեռք է բերել Գորիսի սուրբ Գրիգոր լուսավորիչ գմբեթի համար հանգանակված ֆինանսական միջոցների հաշվին: Կառավարության որոշմամբ փակել է Դավիթ Բեկի անվան փողոցի մի հատվածը եւ դարձրել իր առանձնատան բակ, ուր տեղի է ունեցել հանրահայտ ծանրագույն ոճրագործությունը: Սեփականացրել է եւ իր առանձնատանն է միացրել Գորիսի քաղաքային նորակառույց բաղնիքը”,- նշել է Հարությունյանը:
Մանրամասները՝ Aravot .am-ում:




Լրահոս