
Մարտի 8-ի նախաշեմին՝ Թուրքիայի ոստիկանությունը ռեզինե փամփուշտներով ցրել է ցուցարար կանանց, փոխանցում է Reuters-ը:
Ցույցին հարյուրավոր կանայք են մասնակցել: Նրանք հավաքվել են Ստամբուլի կենտրոնում մանուշակագույն պաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար շարժումը:
Ցուցարարները ցանկացել են ուշադրություն գրավել՝ թուրքական հանրության մեջ կանանց դիրքերի նկատմամբ:
Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են առաջացել: Մեկ կին է բերման ենթարկվել:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները բազմիցս քննադատության են ենթարկվել՝ ժողովրդավարության նորմերի խախտման պատճառով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան