
94 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կինը՝ Նենսի Ռեյգանը, փոխանցում է BBC-ն:
Նենսի Ռեյգանը մահացել է սրտային անբավարարվածությունից:
Նա ԱՄՆ-ի պատմության մեջ Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհիներից էր իր ամուսնու՝ Ռոնալդ Ռեյգանի ղեկավարության օրոք, ով զբաղեցրել է այդ պաշտոնը 1981-1989թթ.:
Մինչ ամուսնու հետ ծանոթանալը` նա կինոյի դերասանուհի էր: 1952թ. ամուսանցել է Ռոնալդ Ռեյգանի հետ: Վերջինս մահացել է 2004թ. Ալցգեյմերի հիվանդության պատճառով: