ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է «ԿՈՆՅԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի նստավայրն ամսական 1 մլն դրամ` մոտ 2,5 հազար դոլար է ծախսում միայն կոնյակ գնելու համար: Ընդ որում, այդ գումարը վճարում են հենց ՀՀ պետական բյուջեից, այսինքն` քաղաքացիներիս գրպանից: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնց համաձայն՝ հունիսին նախագահականը «Պեռնո Ռիկար» ընկերությունից ձեռք է բերել 40 հատ 0,7 լիտր տարողությամբ «Նաիրի» կոնյակ: Եթե սա վերածենք լիտրի, ապա կստացվի, որ այս ամիս նախագահականը գնել է մոտ 28 լիտր կոնյակ: Ընդ որում, գրեթե նույնքան կոնյակ նախագահականը գնել էր նաեւ մայիսին. «Ժողովուրդ»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ նախագահականը մայիսին մոտ 1 մլն դրամի 53 հատ 0,5 լիտր տարողությամբ «Նաիրի» էր գնել:
Փաստորեն, կարելի է ենթադրել, որ նախագահականում ջրի փոխարեն կոնյակ են խմում. համենայնդեպս, անհասկանալի է, թե ամսական ամենաքիչը 25-30 լիտր կոնյակն ինչպես է սպառվում: Եթե անգամ նկատի ունենանք, որ նախագահականը կոնյակը գնում է պաշտոնական պատվիրակություններին հյուրասիրելու համար, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ավարտ են ունենում այդ հանդիպումները:




Լրահոս