Պատժամիջոցների չեղարկումից հետո իրանական նավթով բեռնված առաջին` Monte Toledo լցանավը Իրանից մեկնել է Եվրոպա, փոխանցում է Bloomberg-ը:
Լցանավում մոտ 1 միլիոն բարել նավթ է եղել: Նավթի խմբաքանակը բեռնաթափվել է իսպանական Ալհեսիրաս քաղաքում CEPSA ընկերության գործարանում:
Նշվում է, որ Իրանից դեպի Եվրոպա ճանապարհը տևել է ընդամենը 17 օր, իսկ պատժամիջոցների չեղարկման քաղաքական ուղին՝ 4 տարի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը 2016թ. 5% տնտեսական աճ է ակնկալում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան