Բերք ու բարիքի արարումն առանց կնոջ հոգատար ձեռքի անհնար է պատկերացնել. Սերգո Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ. «Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի  առթիվ:

Թող գարնանային այս ծաղկաբույր տոնը Ձեզ անսահման ուրախություն ու բերկրանք պարգևի: Թող Ձեր կանացի հմայքը, քնքշությունն ու նվիրվածությունը ջերմացնեն  բոլոր գարունները և լիացնեն բարությամբ ու սիրով:

Հատկապես ցանկանում եմ շնորհավորել գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կանանց և շնորհակալություն հայտնել քրտնաջան աշխատանքի,  նվիրումի,  տոկունության ու սրտացավության համար: Բերք ու բարիքի արարումն առանց կնոջ  հոգատար ձեռքի և ապրեցնող ջերմության անհնար է պատկերացնել:

Մեր ոլորտում Դուք մշտապես կարևոր դերակատարում եք ունեցել, և այսօր էլ  հաջողված պատմություններ ունեցող շատ նախաձեռնությունների հեղինակները հենց Դուք եք:

Վերստին շնորհավորում եմ բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթելով առողջություն, ներդաշնակ և ամուր ընտանիքներ, մայրական երջանկություն և ամենայն բարին: Աստված Ձեզ պահապան»:




Լրահոս