
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով բուհում ավագ հաշվապահների կողմից արված խոշոր չափերի յուրացման փաստին, ասաց, որ կատարվածի համար իրեն եւս մեղավոր է համարում. «Ինչ բացասական բան կատարվում է համալսարանում, իհարկե իմ մեղքն էլ կա՝ որպես ղեկավար»: Հարցին, թե հնարավոր է՝ ինքն էլ պատասխանատվության ենթարկվի, ռեկտորը նշեց. «Պատասխանատվության բան չկա: Եթե ես դադարեմ վստահել որեւէ մեկին, ու բոլորին ստուգենք, բնականաբար, կյանքը կանգ կառնի: Իմ պարտականությունը չէ գնալ մտնել մեկի կոմպյուտերի մեջ եւ տեսնել, թե այնտեղ ինչ կա»: