
Իտալացի օդաչուն սպառնացել է կործանել ինքնաթիռը կնոջ հետ վիճաբանությունից հետո, գրում է The Times-ը:
Բարեբախտաբար, ողբերգությունը հաջողվել է կանխել:
Նշվում է, որ ինքնաթիռում 200 ուղևոր է եղել: Օդաչուն հաղորդագրություն է ուղարկել, որում գրել է, որ կկործանի ինքնաթիռը Հռոմ-Ճապոնիա թռիչքի ժամանակ, եթե իր կինը հեռանա նրանից:
Պարբերականի տվյալների համաձայն՝ օդաչուի կինը հասցրել է նախազգուշացնել վտանգի մասին օդանավակայանի աշխատակիցներին: Օդաչուին թռիչքից մի քանի րոպե առաջ փոխարինել են այնպես, որ ինքնաթիռի ուղևորները նույնիսկ չեն իմացել տեղի ունեցածի մասին:
Times-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել 2 ամիս անց այն դեպքից հետո, երբ ֆրանսիական Ալպերում «Գերմանվինգս» ավիաընկերության օդաչու Լյուբիցը միտումնավոր կործանեց ինքնաթիռը, որում գտնվել է 150 ուղևոր:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան