ՀԻՇԵ՛Ք, ՄԻ՛ ՍԽԱԼՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային եւ քննարկել Երեւանում հունիսի 26-27-ին կայացած համաժողովի արդյունքները:
Նիկոլայ Բորդյուժան երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում. «Այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Կովկասում, վերջին տարիներին եւս մեկ անգամ հաստատում են, որ հեշտ չի լուծել կոնֆլիկտը: Շատ հեշտ է որոշում ընդունել առաջինը զենք կիրառելու մասին, բայց հետո շատ դժվար է խաղաղություն հաստատել: Ցավոք, 1990-ականներին բոլորս, այդ թվում եւ ես, տեսանք շատ պատերազմներ եւ հասկացանք, թե ինչ դժվար է այս տարածաշրջանում խաղաղության հասնել: Ես կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ մոռացել են այս տխուր փորձը, եւ նրանք պետք է վերհիշեն 90-ականները: Դա կթարմացնի նրանց հիշողությունը»:




Լրահոս