Հունվարին ամենատարածված հիվանդությունը եղել է «խոզի գրիպը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարին Հայաստանում արձանագրված վարակային հիվանդություներից ամենատարածվածը եղել է չճշտված հարուցիչով թոքաբորբը՝ 2 հազար 366 դեպք: Այլ կերպ ասած՝ վերը բերված թիվը ժողովրդի շրջանում «խոզի գրիպ» անվանումը ստացած գրիպի վիրուսով վարակված եւ բժշկի օգնության դիմած դեպքերի քանակն է:

Ի դեպ, ուշագրավ է, որ հունվարին առավել տարածված վարակային հիվանդություններից հաջորդը եղել է ջրծաղիկը՝ 915 դեպք: Մնացած վարակային հիվանդության դեպքերը եղել են կա՛մ հատուկենտ, կամ էլ հարյուրից երկու հարյուրի սահմաններում:




Լրահոս