Կառավարության մարտի 10-ին կայանալիք նիստում որոշում կկայացվի Նաիրի Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար։
Հավելենք, որ ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի վաղաժամ մահից հետո Հարությունյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր: