Մարտի 10-ին կայանալիք կառավարության նիստում հավանություն կտրվի Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Նախագծով ներկայացված փոփոխության արդյունքում Ազգային ժողովի հանձնաժ ղովներում նիստերն իրավազոր կհամարվեն, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն ոչ թե 1/4-ը, այլ՝ 1/2-ը, իսկ որոշումները կնդունվեն, եթե որոշմանը կողմ քվեարկեն հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը` 1/4-ի փոխարեն: Սակայն պետք է նշել, որ ներկայացված հիմնավորման մեջ լիարժեք չի տրվում նախագծի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը, խնդիրների բացահայտումն ու բնութագրումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանը ձեռնպահ է մնում դիրքորոշում ներկայացնելու հարցում: