
Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, մասնակցելով Իսպանիայի առաջնության 28-րդ տուրին, իր 300-րդ հանդիպումն է անցկացրել մադրիդյան ակումբի կազմում, հայտնում է Marca-ն:
Անցնելով 300-ի սահմանը` հարձակվողն այս ցուցանիշով դարձել է առաջատար` թիմի բոլոր գործող ֆուտբոլիստների շրջանում: Բացի դա, իսպանացին դարձավ հաղթական գոլի հեղինակ` իր հաշվին գրանցելով 102-րդ գոլը և լավագույն ռմբարկուների ցուցակում առաջ անցնելով Սերխիո Ագուերոյին: