
«Ես լարվածություն չեմ նկատում, կոնկրետ ձեր բարձրացրած հարցի հետ կապված՝ լարվածություն ընդհանրապես չկա: Կա Ազգային ժողով, կա կառավարություն… ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը իր բնականոն աշխատանքի մեջ է»:
Եթե նույնիսկ ամբողջ աշխարհն էլ այդ լարվածությունը նկատի, հանրապետականները կասեն, որ չեն նկատում, թեկուզեւ հենց իրենց աչքի առաջ տեղի ունենա: ՀՀԿ-ականների մոտ «աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա» վիճակն է: Նույնիսկ ամենաճգնաժամային վիճակում եւ քայքայման եզրին գտնվելով՝ նրանք Ա. Դավթյանի ու նմանների միջոցով (որոնք, ի դեպ, գալուստսահակյանիզմի դպրոցի հավակնորդ շրջանավարտներ են) չեն դադարի հանրությանն ուղարկել իրենց դրական մեսիջները՝ հաշտության, համերաշխության, կայունության, արդարության, երկրի զարգացման, ապահով Հայաստանի եւ հնգանիշ թվերով տնտեսական գերաճի մասին: