Ահազանգ. բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին, ժամը 14.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 22/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Զ. Ս.-ն (ծնվ. 1927թ.) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում` հյուրասենյակում (մահճակալին) հայտնաբերվել է Զ. Ս.-ի դին:




Լրահոս