
«Իսլամական պետության» գրոհայինները նկարահանել են, թե ինչպես են լքում ահաբեկչական խմբավորման շարքերը:
Գրոհայիններից մեկը ցույց է տալիս փաստաթուղթը, որն ապացուցում է իր պատկանելիությունը ԻՊ-ին, ապա բացատրում է պատճառները, թե ինչու են նրանք լքում ահաբեկչական խմբավորումը:
Մի խումբ գրոհայիններ որոշել են լքել ԻՊ-ը՝ խմբավորման շարքերում չափից դուրս դաժանության պատճառով:
«Նրանք սպանում էին մեզ, մեզ անհավատներ կոչում, ներխուժում մեր տներ»,-ասում է գրոհայիններից մեկը:
Ենթադրաբար, հոլովակը նկարահանվել է Հալեպում: