ՀՈՍԱՆՔԱՀԱՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 25-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Լեռնիկ Արարատի Փաշիկյանը: Նա հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղան ընկուզենուց ընկել է ծառի վրայով ձգվող 10 կիլովոլտ լարման հոսանքագծից հոսանքահարվելու հետեւանքով: Նոյեմբերյանի էլցանցից տեղեկացանք, որ այդ տարածքը գտնվում է էլցանցի կողմից սպասարկվող մասից դուրս՝ բաժանարար հատվածից 980 մ հեռավորության վրա: Բարձր լարման այդ գիծը 2005թ.-ից հոսանք է մատակարարում Կողբի «Ծակքար» տարածքում գործող «Միլք Լենդ» ՍՊԸ-ին, որը զբաղվում է կաթի արտադրությամբ եւ վերամշակմամբ: Հոսանքի տվյալ գծի սպասարկումը եւ անվտանգության ապահովումը պետք է կատարվեր նշված ընկերության կողմից: Ոստիկանության Տավուշի մարզային բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:




Լրահոս