Գագիկ Ծառուկյանը վերջին պահին փոշմանել է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին պահին հրաժարվել է գնել իր սանիկ Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյուքս» սնանկացած ընկերությունը, որի գույքը բանկերը վաճառքի են հանել։

Մեզ հայտնի դարձավ, որ Ծառուկյանը պայմանավորվածություն է ունեցել «Պրոմեթեյ» բանկի հետ, որ գնելու է «Քինգ դե լյուքսի» գույքը, բանկում վերջնական հաշվարկ են արել, փաստաթղթեր նախապատրաստել, սակայն դեռևս անհայտ պատճառներով Ծառուկյանը հրաժարվել է գործարքից։ Հիշեցնենք, օրեր առաջ ԲՀԿ նախկին նախագահի մամուլի   խոսնակ   Իվետա  Տոնոյանը մեր թղթակցի հետ զրույցում չէր բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն կհայտնի գնել «Քինգ դե լյուքսը», որը սպասարկում էր Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան երթուղիները։ Արդյունքում արդեն մի քանի օր է՝ աբովյանցիներն ու չարենցավանցիները տրանսպորտի լուրջ խնդիր ունեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս