«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մանկական պոլիկլինիկաներում ծնողներին խորհուրդ են տալիս կրծքի կաթին փոխարինող երկու տեսակի կաթնախառնուրդ օգտագործել, առաջինը՝ Hipp, իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով դա չի ընդունում, ապա՝ Humana։
Հայաստան է ներմուծվում մեկ տասնյակից ավելի մանկական կաթնախառնուրդ։ Ըստ նույն պոլիկլինիկաներում աշխատող մանկաբույժների՝ դրանք հիմնականում նույն որակի են։ Ոլորտին քաջածանոթ մեր աղբյուրները փոխանցում են, որ պոլիկլինիկաներում շեշտում են առաջին հերթին Hipp-ը և Humana-ն, որովհետև առաջինը ներմուծում է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը, երկրորդը՝ Միհրան Պողոսյանի «Քեթրինը»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։