Մենք բոլորս պարտավոր ենք մեծարել մեր կանանց և աղջիկներին. Ամո Շարոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան շնորհավորական ուղերձ է հղել կանաց միջազգային օրվա առթիվ.

«Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Շնորհավորում ենք մեր կանանց և աղջիկներին
Կինը գեղեցիկ է իր կանացիությամբ

Այսօր, երբ մենք բոլորս ծով մաղթանքներ ու ծաղիկներ ենք նվիրում մեր կանանց մեր մայրերին, աղջիկներին, հարսերին, մեր ընտանիքի հենասյուներին: Մեզ թվում է, որ այդ բոլորը շատ քիչ է մեր կանանց ու աղջիկների համար`նրանց ցուցաբերած նրբանկատության, համբերության, ճկունության, անկեղծ սիրո և հավերժ կանացիության համար:
Մենք բոլորս պարտավոր ենք մեծարել մեր կանանց և աղջիկներին ու փառք տալ Աստծուն, որ նրանք կան և մեր կողքին են: Հավատացեք, մենք Ձեզ պարտավոր ենք մեծարել ոչ թե այսօր կամ մեկ ամիս այլ մեր ամբողջ կյանքում և գուցե դա էլ բավական չլինի: Մենք անկեղծորեն սիրում, աղոթում ենք Ձեր համար: Հավատացած ենք, որ այսօր մեր բոլորիս ընտանիքներում գլխավոր թեման կինն է: Բոլորս մտածում ենք ինչպես պատվենք ու գոհացնենք մեր կանանց: Վերացնել կանանց խնդիրները` և մայրության հետ կապված դժվարությունները:
Հարկավոր է այնպես անել, որ մեր կանայք և աղջիկները երբեք չմտածեն, որ մայրանալուց հետո ինչպես պահեն իրենց զավակին: Երբեք չմտածեն, որ երրորդ, չորրորդ երեխան ունենալ չեն կարող սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով: Մենք պարտավոր ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ կանանց դեմքից երբեք ժպիտը չվերանա, որ նրանք անկեղծ ժպիտով դիմավորեն աշխատանքից վերադարձող իրենց ամուսնուն, որդուն,հորը, որ նրանք արժանիորեն իրենց տեղը գրավեն մեր կողքին, մեր երկրում:

Մարտի 8-ի կապակցությամբ անկախ տարիքային սահմանափակումների ձեզ բոլորիդ կրկին օվկիանոսային սեր ենք ցանկանում և բոլորիդ անկեղծորեն ասում ենք, որ մենք սիրում ենք ձեզ և երբեք չենք թողնի, որ սիրո պակասը զգացվի ձեր կյանքում: Թող ուրախությունը երբեք չլիքի Ձեզ:
Այսօր երբ մեր Հանրապետությունում դեռևս կան չլուծված հարցեր, մեր երկնքում կան սև ամպեր, մենք ձեր ներողամտությունն ենք հայցում ձեր կյանքի մռայլ օրերի համար: Բայց հավատացած եղեք, շուտով, շատ շուտով մեր Հանրապետությունում ձեր կյանքի մնացած օրերը կլինեն պայծառ ու լուսավոր:Եվ բոլորիդ ամենասպասված մաղթանքը կիրականանա,և մենք կապրենք բարեկեցիկ, խաղաղ, կայուն, զարգացած, հզոր երկրում, արդարացի հասարակության և սիրո պայմաններում, քանի որ դուք բոլորդ արժանի եք դրան: Հավատացեք մեր կյանքում որտեղ ատելություն կա, Դուք սեր եք բերում, որտեղ վիրավորանք կա, Դուք ներում եք բերում, որտեղ վիշտ կա, Դուք ուրախություն եք բերում…

Սիրելի կանայք, կյանքի բոլոր բնագավառներում բոլորիդ ցանկանում ենք առողջություն, հաջողություն, երջանկություն և անսահման սեր: Մենք սիրում ենք Ձեզ, և տա Աստված, որ մեր հայաստանցիներս յուրաքանչյուրի օջախում այս խոսքերն թևածեն ամբողջ օրը, բազմաթիվ անգամ:
Մեր և մեր միավորման անդամների անունից սրտանց շնորհավորում ենք մեր կանանց ու աղջիկների մեկամսյակի առթիվ, մաղթում նրանց անսահման սեր, երջանկություն և բարեկեցություն, մտքի պարզություն որով կձևավորվի առողջ և ամուր ընտանիքներ: Եվ հույս ենք հայտնում, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կստեղծենք մի այնպիսի երկիր, որտեղ դուք կապրեք լիարժեք և երջանիկ կյանքով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողներն իրենց երջանիկ զգան և չմտածեն երբեք այն լքելու մասին: Իսկ այդ Հայաստանը կլինի մեր զավակների և սերունդների համար: Հավատացեք, որ երբ դուք կաք մեր կյանքում, աշխարհում մնացած չարությունն էլ բարություն է դառնում: Թող Աստված մեր տղամարդկանց այնքան հնարավորություն տա, որ մենք ամբողջ ամսվա ընթացքում մարտի 8-ից ապրիլի 7-ը, ինչու չէ նաև տարվա և ամբողջ կյանքում մեր սիրելի կանանց շատ արժանավորենք, գնահատենք, չէ որ դուք արժանի եք, թող հաջողությունը ուղեկցի Ձեզ: Դուք ստեղծվածեք սիրո ու բարիության համար, մեզ երջանկացնելու համար, աշխարհում կյանքը հավերժացնելու համար:

Կրկին անգամ շնորհավորում ենք Ձեզ, սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ: Բոլորիդ սիրով նվիրում ենք մեր եզդիների հոգևոր առաջնորդարանի Լալշա Նուրանի և Արագած լեռան սառնորակ աղբյուրների կողքին ծաղկած տարբեր գույնի ծաղիկներ, որոնք վերացնում են խավարը և հույս ու լույս են բերում»:




Լրահոս