
Մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԻ օպերատիվ խումբը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են հիվանդանոց: