ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը և Թուրքիան Բելգիայում կայացած գագաթաժողովի ընթացքում համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հիմնական սկզբունքները: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Եվրահանձանաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան, փոխանցում է Lenta.ru-ն:

«Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ԵՄ գագաթաժողովի ընթացքում համաձայնության են հասել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ՝ փախստականների հետ կապված ճգնաժամի լուծման համատեղ որոշումների շուրջ»,-գրել է նա:

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը պարզաբանել է, որ ԵՄ-ն և Թուրքիան համաձայնել են կրճատել ներգաղթյալների հոսքը: Նա նաև հայտարարել է, որ «բալկանյան երթուղին» այսուհետ փակ է փախստականների համար:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիային ևս 3 միլիարդ եվրո կհատկացվի՝ միգրացիոն ճգնաժամի լուծման համար: Նա նաև հայտնել է, որ Եվրամիությանը հաջողվել է փրկել Շենգենյան համաձայնագիրը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Անկարան շարունակի ընդունել փախստականներին, ապա ԵՄ-ն արդեն հունիսին կարող է մեղմացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս