ԱՆՉԱՓ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆ
Հունիսի 27-ին վաղամեռիկ երգչուհի Վարդուհի Վարդանյանը կդառնար 37 տարեկան: Հիշեցնենք, որ նա մահացել է 2006թ. ավտովթարից: Մահվանից արդեն 7 տարի է անցել, սակայն այսօր էլ նրա երգարվեստի երկրպագուներն ու ընկերները չեն մոռանում նրան: Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել եւ թողել հետեւյալ գրառումը, «Թութ ջան, քո բարի ծնունդը շնորհավոր թող լինի, մեր լուսավոր աղջիկ, մեր պայծառ աստղ: Այսօր էլի մեզ հետ էիր ու շատ ենք ծիծաղել մեր անհավանական պատմությունների վրա, որոնց վրա միշտ ծիծաղում էինք: Հիշում ենք, սիրում ու անչափ կարոտում»:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահարձանը: Դրա պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացրել է 2 մլն 277 հազար դրամ: