Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, երբ նշվում են կանանց նվաճումները քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում: Տոնը նշվում է ՄԱԿ-ի կողմից, իսկ որոշ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա) այդ տոնը ազգային տոն է:
Կանանց միջազգային օրվա առթիվ գեղեցիկ ձևավորված է նաև Երևանը: Մայրաքաղաքում իսկական տոնական տրամադրություն է տիրում: