“Այսօր “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի և երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը։ Այս մասին գրում է “Ժողովուրդը”՝ հավելելով. “Մեր տեղեկություններով՝ հարսանիքի քավորը Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է։ Մ. Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիք անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռևս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը։
“Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետևաբար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են։ Հայրիկիս աշխատավայրը լինելով՝ ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում։ Ուրիշ որևէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով ուղղակի եթե կարիքը կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժշկի հարազատներից”,-նշել է երգիչը”։
Շարունակությունը “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում