Մարտի 3-4-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի «Սրբ. Աստվածամայր մանկական հիվանդանոցի մոտակայքում այրվել է 200 քմ բուսածաածկույթ, Լոռու մարզի Սարատովկա գյուղից դեպի արևելք գտնվող անտառում՝ մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 10 հա անտառածածկ տարածք, Տաշիր քաղաքի Կալինինի փողոցի թիվ 31 տան բակում՝ 100 քմ խոտածածկույթ, Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածքում՝ 2 հա, Արարատի մարզի որ Աշտարակի խճուղում՝ Սև քար ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 150 քմ խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: