
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարության հետ հանդիպում է ունեցել և քննարկել ամռան համար նախատեսված տրանսֆերային նպատակները, վստահեցնում է Mirror-ը:
Մասնագետը, ով մրցաշրջանի վերջում կգլխավորի անգլիական ակումբը, արդեն հիմա պատկերացնում է, թե ինչպիսի տեսք է ունենալու իր թիմը` հաջորդ մրցաշրջանում: Նախօրեին նա եղել է Ամստերդամում, որտեղ արդեն գտնվում է անգլիական ակումբի սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը:
Մասնավորապես, իսպանացին ցանկություն է հայտնել անգլիական ակումբում տեսնել «Այաքս»-ի կիսապաշտպան Ռիխեդլի Բազուրին և ՊՍՎ-ի պաշտպան Յետրո Վիլեմսին: