Երեւանում “Հայփոստի” տարբեր մասնաճյուղերում երեկ առավոտից մեծ հերթեր էին գոյացել. հուսահատ եւ վրդովված թոշակառուները պահանջում էին իրենց թոշակները։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “Սովորաբար կենսաթոշակները վճարվում էին յոււրաքանչյուր ամսի 2-ին:
“Հայփոստի” աշխատակիցերը երեկ մեր թղթակցին հայտնել են, որ սոցապ նախարարությունը ցուցակները չի ուղարկել, իսկ առանց դրանց չեն կարող վճարել։ Սոցապից պարզաբանել են, որ ուշացման պատճառը նոր ցուցակների ճշգրտումներն են, եւ որ այսօրվանից բոլոր թոշակառուները կարող են ստանալ իրենց թոշակները”,- գրում է “Հայկական ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):