ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը մնում է միջին ծանրության: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան հիվանդանոցի ինստիտուտի տեղեկատվական ծառայությունում:
«Վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-հայտնել են հիվանդանոցում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր հիվանդասենյակ: