Առավոտ.Երիտասարդական մետրոյի գրավաճառների գործը կրկին վտանգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վեց ամիս առաջ “Երիտասարդական մետրո” կայարանի հարևանությամբ գտնվող գետնանցումից մի խումբ գրավաճառներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, տեղափոխվեցին Կամերային երաժշտության տան հարևանաթյամբ գտնվող այգի ՝ գրքերի վաճառքն այդ տարածքում կազմակերպելու համար։ Վեց ամիս 24 գրավաճառ աշխատելու հնարավորություն չեն ունեցել, ինչը նշանակում է 24 ընտանիք զրկված է եղել օրվա հացը վաստակելու գումարից։
 
Նոր-նոր գրավաճառներն ավարտին են հասցնում այգում վարձակալած տաղավարի շինարարությունը, որպեսզի սկսեն աշխատել, սակայն երեկ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինաթյան և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները լոմ ու բլունգով հայտնվել են տարածքում ՝ ասելով, որ տաղավարի դիմացի սալիկապատումը, որը դեպի տաղավար մի քանի մուտք է ապահովում այցելուների համար, պետք է քանդեն։ Վերահսկողները հայտնել են, որ սալիկապատումը գազոնապատված տարածքում ապօրինի է։ Գրավաճառների խոսքերով՝ “միլիոնով վարկեր” են վերցրել, որ կառույցը ավարտուն տեսքի բերեն, և եթե քաղաքապետարանը քանդի այդ տարածքը, նրանց բիզնեսը ևս մի քանի ամսով կհետաձգվի։ “Որ մի դեպուտատի կառույց լիներ՝ այսպես վրա չէին տա”,- ասում էին գրավաճառները։
 
Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում։
 




Լրահոս