Ժողովուրդ. Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամը խզել է իր կապերը Վարդան Օսկանյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“”Սիվիլիթաս” հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը խզել է իր կապերն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, “Սիվիլիթաս”-ի նախագահ Վարդան Օսկանյանի հետ։ “Ժողովուրդ”-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հանթսմանը դադարեցրել է անգամ հիմնադրամի ֆինանսավորումը։
 
Հատկանշական է, որ մեծ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս։ Ինչո՞ւ է Հանթսմանը սառեցրել հարաբերություններն Օսկանյանի հետ։ “Ժողովուրդ”-ի այս հարցին “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը շատ կարճ պատասխան տվեց. “Մեկնաբանություն չունեմ”։ Իսկապես որ, ի՞նչ սրտով մեկնաբաներ”,- գրում է թերթը։
 
Մանրամասները “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս