Պետք չէ նույնականացնել կնոջն ու տղամարդկանց. մենք չքնաղ տարբերություններ ունենք. Լարիսա Ալավերդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհում կանայք շատ բանի են հասել, սակայն անելիքները դեռ շատ են ւ հատկապես Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա համար մարտի 8-ը ոչ այնքան տոն է, որքան տարբեր խնդիրների շուրջ պայքարելու օր:

«Խելացի տղամարդու համար կինն Աստծո ընծա է, բայց շատ անգամ կանանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև նաև կանայք ֆիզիկապես թույլ են և իրենց ուժը չեն կիրառում իրենց պաշտպանելու համար։ Պետք չէ նույնականացնել կնոջն ու տղամարդկանց. մենք չքնաղ տարբերություններ ունենք»,- հայտարարեց նա։

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ կանանց պատվավոր պարտականություններից է՝մասնակցել պետական կառավարմանը և հասարակական կյանքին։

«ՀՀ խորհրդարանում կանայք երկու-երեք անգամ ավելի քիչ են, քան շատ մուսուլմանական երկրներում։ Խորհրդարանում կանանց ընդգրկումն իշխանության համար դարձավ նպատակ։  Ցավում եմ, որ ՏԻՄ ղեկավար կանայք գրեթե չկան, այնինչ եթե գնաք գյուղապետարաններ կտեսնեք, որ 90%-ը կանայք են աշխատում, նրանք են կազմակերպում աշխատանքները»,-ընդգծեց նա։




Լրահոս