«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն այնքան էլ չի սիրում մարտի 8-ը, իսկ մինչև ապրիլի 7 ընկած միամսյակում խտրականություն է տեսնում:
«Ապրիլի 7-ն ինձ համար ավելի ընդունելի է, որովհետև սա մայրության տոնն է, իսկ մենք ամեն օր ենք պայքարում, ու ամեն օր պետք է մոր տոնը լինի: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր որ այդ տոնը զգում են այնպես, ինչպես իրենք են զգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բախշյանը:
Բախշյանը պատմեց նաև, թե իր համար որ մարտի 8-ն է եղել ամենահիշարժանը: «Ամուսինս՝ Յուրան, կյանքի մեջ մի անգամ նվեր առավ ինձ համար, հարամ արեցի։ Կուլոն էր նվիրել ու ինձ շատ դուր եկավ, բայց մենք վարձով էինք ապրում, ու հարցրի, թե ինչքան է գնել, ասաց՝ 30 ռուբլի, իսկ դա մեր մի ամսվա վարձի գինն էր։ Սկսեցի ջղայնանալ, թե ինչու է այդքան գումար ծախսել։ Դրանից հետո էլ ոչ մի նվեր այդ օրը չստացա»։