ՉԻ.Արտաշատի կադաստրի պետը բանկ է կառուցում՝ փակելով Հայորդաց տան մուտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՉԻ” տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի էլեկտրացանցի նախկին պետ Խաչիկ Խաչատրյանը, որը հիմա ղեկավարում է Արտաշատի կադաստրը, մեծածավալ շինարարություն է սկսել եւ իր սեփական բանկն է կառուցում՝ փակելով “Հայորդաց տան” մուտքը։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը եւ հավելում. “”Նրան հովանավորում է բարձրաստիճան չինովնիկներից մեկը, որը Խաչատրյանի մոսկվաբնակ եղբոր մտերիմն է”,- “ՉԻ” հետ զրույցում նկատեցին արտաշատցիները։ 
Մենք փորձեցինք Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանից ճշտել, թե ինչ չափանիշներով է շինթույլտվություն տրվել, որն ի պատասխան ասաց. “Բոլոր չափանիշները պահպանված են, ես տեղյակ եմ։ Եթե ինչ-որ բան հետաքրքրում է, ես կասեմ, թող ճարտարապետը ներկայացնի…”։
Մանրամասները՝ այսօրվա համարում




Լրահոս