Հայտնագործություններ, որոնք արվել են կանանց կողմից: Մենք նույնիսկ չէինք կարող ենթադրել, որ դրանց ի հայտ գալու համար պարտական ենք հենց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Ստորև ներկայացնում ենք այդ հայտնագործություններից մի քանիսը.
Թղթե տոպրակներ
1902-1915թթ. Մարգարետ Նայթը 87 արտոնագիր ստացավ՝ տարբեր հայտնագործությունների համար: Ինչի համար նա ստացավ «Լեդի Էդիսոն» մականունը: Առավել հայտնի դարձավ թղթե տոպրակների հայտնագործության շնորհիվ:
Մոնոպոլիա
Արտոնագրելով հայտնի խաղը՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Չարլզ Դերրոուն: Սակայն դա այդպես չէ, քանի որ խաղը մշակման մի քանի փուլի է ենթարկվել: Դերրոուի հետ աշխատել է Էլիզաբեթ Մաջին:
Ջեռուցման արևային համակարգ
Մարիա Տելկեսը՝ նորարար գիտնականը, աշխատել է արևային էներգիայի տեխնոլոգիաների ոլորտում: Այժմ նման սարքեր կարելի է հանդիպել սովորական տների և ձեռնարկությունների տանիքին:
Կեվլար
Ստեֆանի Կվոլեկը 40 տարի աշխատել է ամերիկյան DuPont ընկերությունում որպես քիմիկոս: 1965թ. նա մշակել է կեվլար սինթեթիկ գործվածքը, որը մեր օրերում ավելի քան 200 օգտակար կիրառում է գտել: Իր ամրության շնորհիվ այն կիրառվում է զրահաբաճկոններ և սաղավարտների ստեղծման համար:
Աստրոլյաբիա
Երկնային մարմինների չափման համար սարքը հայտնագործել է գիտնական, փիլիսոփա, աստղագետ և մաթեմատիկոս Գիպատիա Ալեքսանդրիյսկայան մ.թ.ա. 370թ.:
Վարդագույն շամպայն
1808թ. Նիկոլ Բարբյե Կլիկոն մշակեց «ռեմյուաժի» տեխնոլոգիան, որի շնորհիվ շամպայնը 3 ամիս ազատվում է նստվածքից և դառնում թափանցիկ:
Շրջանաձև սղոց
Տաբիտա Բեբիտը երկար հետևում էր տղամարդկանց, ովքեր երկու բնռակ ունեցող սղոցի ոօգնությամբ փայտ էին սղոցում: Երկու բռնակ ունեցող սղոցով անհրաժեշտ էր սղոցել հետ և առաջ: Բեբիտը մտածեց, որ դա էներգիայի զուր վատնում է, և 1810թ. հայտնագործեց շրջանաձև սղոցը:
Շրջադիտակ սուզանավերի համար
Հայտնագործվել է 1845թ. Սարա Մեթերի կողմից:
Պահածոյացված միս
1873թ. Վիեննայում Նադեժդա Կոժինան ներկայացրեց պահածոյացված մսի պատրաստումը, որի համար մեդալ ստացավ:
Սպասք լվանալու սարք
1886թ. ժոզեֆինա Կոկրեյնի կողմից: Սակայն միայն 40 տարի անց ճանաչվեց սարքի անհրաժեշտությունը:
Կրծկալ
1889թ. Ֆրանսիայում Էրմինի Կադոլի կողմից:
Ձյուն մաքրող մեքենա
Մաքրություն պետք է տիրի ոչ միայն տանը, այլև փողոցում: Նման որոշում է կայացրել քարտուղարուհի Սինտիա Վեստովերը 1892թ.:
Դիմապակու մաքրիչներ
Մերի Անդերսոնի կողմից 1903թ.:
Սուրճի ֆիլտր
Սուրճի համար առաջին ֆիլտրը Մերլիտե Բենցը ստեղծեց 1909թ.՝ սովորական տետրի թղթի օգնությամբ:
Ավտոմեքենայի խլեցուցիչ
Էլ Դոլորեսի կողմից 1917թ., որից հետո մեզ շրջապատող աշխարհը փոքր ինչ խաղաղվեց:
Տակդիր
Տնային տնտեսուհի և մայրիկ Մարիոն Դոնավանը 1917թ. նստեց կարի մեքենայի առջև և մի քանի փորձից հետո տակդիր ստեղծեց: Ի տարբերություն ռեզինե տակդիրների, որոնք վաճառվում են շուկայում, Դոնովանի ստեղծած տակդիրները չէին սեղմում երեխայի մաշկը:
Շոկոլադե թխվածքաբլիթներ
1903թ. դասական բաղադրատոմսով թխվածքաբլիթ պատրաստելու ժամանակ Ռուտ Ուեյքֆիլդը որոշեց փորձարկում անել և շոկոլադե սալիկ դրեց խմորի մեջ:
Wi-Fi
Հեդի Լամարը սկանդալային փառք ստացավ այն բանից հետո, երբ նկարահանվեց չեխ ռեժիսոր Գուստավ Մահատոգոյի ֆիլմում, որտեղ կինոյի պատմության մեջ առաջին անգամ բաց տեսարան ցուցադրվեց, և որի համար Ադոլֆ Հիտլերը նրան Երրորդ ռեյխի թշնամի անվանեց, իսկ Հռոմի պապ Պիյ XII-ը կոչ արել կաթոլիկներին չնայել ֆիլմը: Սակայն Հեդին զբաղվում էր ոչ միայն կինոյով: 1941թ. նա արտոնագրեց կապի գաղտնի միջոցը, որը փոխեց հեռարձակման հաճախականությունը: 1962թ. այդ սարքն օգտագործվեց ամերիկյան տորպեդներում, իսկ այժմ օգտագործվում է բջջային կապի և WiFi-ի մեջ:
Սիլիկոն
Քանդակագործ Պատրիսիա Բիլինգսը իր առջև խնդիր դրեց ստեղծել ցեմենտային այնպիսի խառնուրդ ստեղծել, որի շնորհիվ իր քանդակները չէին կոտրվի: Մի քանի տարվա փորձերից հետո 1970թ. նա հայտնագործեց սիլիկոնը: Եվ Բիլինգսը հայտնաբերեց, որ նյութը նաև հրդեհակայուն է: