Հրդեհ Փարաքար գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 4-ին, ժամը 05.14-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ավտոճանապարհի սկզբնամասում այրվում է վագոն-տնակ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փարաքար-Մերձավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում այրվում են չբնակեցված վագոն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 24 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.36-ին, մարվել՝ 05.42-ին:




Լրահոս