«Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ուղղությունը՝ Իսրայել։ Չվերթի ավիատոմսերն արդեն վաճառքում են։ Այդ մասին «Արմենպրես»ին տեղեկացրին «Արմենիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Մարտի 9-ին տեղի կունենա «Արմենիա» ավիաընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլիի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Աշոտ Թորոսյանի համատեղ մամուլի ասուլիսը։ Ընկերության բաժնետերերը կներկայացնեն նոր ավիաընկերության առաջիկա ծրագրերը։ Ավելի վաղ ընկերության բաժնետերեր Թամազ Գաիաշվիլին հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ: