
ՄԱԿ-ում մտահոգություն են հայտնել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրի շուրջ, փոխանցում է Reuters-ը:
ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ հայտարարել է, որ թուրքական կողմը փախստականներ չի ընդունում Աֆղանստանից, Իրանից և Իրաքից:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը մի շարք խնդիրներ կառաջացնի միջազգային իրավունքի և եվրոպական իրավունքի ոլորտում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրամիությունը և Թուրքիան Բելգիայում կայացած գագաթաժողովի ընթացքում համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հիմնական սկզբունքները: Բացի այդ, Եվրամիությունը 3 միլիարդ եվրո կտրամադրի Թուրքիային:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան