
ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կդառնա Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը, եթե իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն ամռանը գլխավորի ակումբը, հայտնում է Gazzetta World-ը:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչը նաև ցանկանում է ձեռք բերել Լեոնարդո Բոնուչիին, Միրալ Պյանիչին, Ռաջ Նաինգոլանին և վերադարձնել Խուան Կուադրադոյին:
Տեղեկությունների համաձայն` Կոնտեն Եվրո-2016-ին հետ կարող է չորս ամյա պայմանագիր ստորագրել «Չելսի»-ի հետ: