
Հարավային Կորեան հայտարարել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Նոր ցուցակում են հայտնվել 40 պաշտոնյա և 30 կազմակերպություն, փոխանցում է Reuters-ը:
Նշվում է, որ ցուցակում ներառված են պաշտոնյաներ և կազմակերպություններ, որոնք մասնակցել են Փխենյանի ռազմական ծրագրերին և ներգրավված են զանգվածային ոչնչացման զենքի մշակմանը:
Հարավային Կորեայի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում են ներառվել Սինգապուրն ու Թայվանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հարավային Կորեայի իշխանությունները Ռուսաստանին ծանուցել են՝ Հյուսիսային Կորեայի տարածքով «Ռաջին-Հասան» բեռների փոխադրման ծրագրի դադարեցման մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան