
Սիրիայից ականանետային կրակ է բացել Թուրքիայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավոր է, փոխանցում է Reuters-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ կրակ է բացվել թուրքական Քիլիս քաղաքի ուղղությամբ: Ականներ են ընկել դպրոցի մերձակայքում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Սիրիայում հրադադարի ռեժիմի հարցով կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թուրքիայի տարածքից ամեն օր զինամթերքով լի ավտոշարասյուներ են տեղափոխվում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան