ArmLur.am-ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ, վաղ առավոտից Երևանում շարունակվում են տոնական անակնկալները:
Արամ Խաչատրյանի արձանի, Կարապի լճի հարևանությամբ և Ազնավուրի հրապարակում ձևավորված տոնական զամբյուղներից, ավանդույթի համաձայն, անցորդ կանանց և աղջիկներին սպասում էր հաճելի անակնկալ՝ ծաղիկների և բացիկների տեսքով:
Օրը հագեցած էր, տրամադրությունը՝ տոնական, Երևանի քաղաքապետարանի անակնկալներն էլ՝ սպասված:
Կանանց արձագանքն էլ վկայում էր, որ անակնկալն իրոք սպասված էր ու, ինչպես միշտ, շատ հաճելի. «Հանգստյան օրվա զբոսանքն իրոք ավելի հաճելի է սիրելի քաղաքում, երբ ժպիտներով ու ծաղիկներով, ինչպես նաև բացիկներով դիմավորում են մեզ ու շնորհավորում կանանց տոնի առթիվ»: