Հովհաննես Հովսեփյանի՝ ծնոտին ստացած հարվածը. ով էր ՊԵԿ նախագահը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակված Հովհաննես Հովսեփյանը տասը տարի առաջ` 2002-ից մինչեւ 2006 թվականը, Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում եղել է նախագահականի կադրերի վարչության պետը: «Ժողովուրդ» այդ տարիների մամուլի հրապարակումներից հետաքրքիր իրողություններ պարզեց:

Եւ այսպես, 2006 թվականին հերթական խորհրդակցություններից մեկի ժամանակ Քոչարյանն իր խորհրդական Գառնիկ Իսագուլյանին հանձնարարել է մեկնել Արցախ: Գործուղման ձեւակերպումը եղել է Հովսեփյանի պարտականությունը, սակայն նա դա չի արել: Արցախից վերադառնալուց հետո գործուղման հետ կապված Իսագուլյանի եւ Հովսեփյանի միջեւ վիճաբանություն է սկսվել, ինչն ավարտվել է նրանով, որ կադրերի վարչության պետը ծնոտին հարված է ստացել: Նա արյունոտված գնացել է Ռոբերտ Քոչարյանի մոտ եւ բողոքել Իսագուլյանից: Ի վերջո, ծառայողական քննություն է անցկացվել, որի արդյունքում պարզվել է, որ Հովսեփյանը թերացել է իր պարտականություններում, ինչի համար Հովսեփյանն աշխատանքից ազատվել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս