Արթուր Աբրահամը երկարաձգել է պայմանագրի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մինչեւ 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը “Sauerland Event” գերմանական պրոմոութերական ընկերության հետ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա. Աբրահամն ասել էր, որ եթե “Sauerland Event”-ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ (տարաձայնությունը հոնորարների վերաբերյալ էր), ապա ինքը չի մենամարտի ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ ավելի ուշ:
Բայց քանի որ տարաձայնությունները հարթվել են, սուպերմիջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Շվերինե քաղաքում: Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի հետ:




Լրահոս