Վերջին տարիներին Հայաստանում կինոինդուստրիան բավական ակտիվ է: “Sharm Pictures”-ը շուտով նոր ֆիլմ է ներկայացնելու, որի ստեղծման համար համագործակցության սահմաններն այս անգամ հասնելու են արեւելք. հանդիսատեսին ներկայացվելու է հայ-ղազախական համատեղ արտադրության արկածային նոր կինոնկար: Նկարահանումները մեկնարկել են հունիսի 29-ին եւ կավարտվեն օգոստոսի 5-ին: Ստեղծագործական եւ դերասանական կազմն այդ ընթացքում կհասցնի լինել Ղազախստանում, Հայաստանում եւ Արցախում, որտեղ էլ, ըստ սցենարի, ծավալվում են իրադարձությունները: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, որը նկարահանել է նաեւ “Մեծ պատմություն փոքր քաղաքում”, “ոմս դեպի Վեգաս”, “Կորած-մոլորվածը Հայաստանում” ֆիլմերը:
Sharm Pictures-ը շուտով նոր ֆիլմ է ներկայացնելու
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ