Գալուստ Սահակյանի «տունը պահողը» ընտանիքի մայրն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ նրա կնոջ` Ժաննա Աղաբաբյանի հայտարարագրերից դատելով` խորհրդարանի խոսնակի «տունը պահողը» ընտանիքի մայրն է: Բանն այն է, որ Աղաբաբյանի եկամուտներն ամուսնու վաստակածից ավելի քան կրկնակի ավել են: Այսպես՝ ԱԺ նախագահը հայտարարագրել է 12 մլն 716 հազար դրամի եկամուտ, որից 357 հազարը եղել է նրա կենսաթոշակի, իսկ մնացածը՝ աշխատավարձի գումարը:

Փոխարենը նրա կնոջ եկամուտները 2015-ին կազմել են 27 մլն 615 հազար դրամ, որից 1,3 մլն դրամը եղել է աշխատավարձը, կես միլիոնը՝ կենսաթոշակը: Մնացած մոտ 26 մլն դրամը ԱԺ նախագահի կինը ստացել է որպես շահաբաժին: Այսինքն՝ ի տարբերություն ամուսնու, նա նաեւ հաջողակ գործարար է եւ գիտի, թե որտեղ գումարները ներդնի, որպեսզի դրանք եկամուտ բերեն: Իրականում, սակայն, ինչպես մնացած պաշտոնյաների դեպքում, այս անգամ էլ գործ ունենք բիզնեսները կնոջ անունով գրանցելու փաստի հետ, քանի որ հակառակ դեպքում օրենսդրության հետ խնդիրներ կարող էին առաջանալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս