«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հերթական վիճաբանությունն ավարտվել է հոր եւ որդու դանակահարությամբ: Ինչպես տեղեկացնում է տեղի գյուղապետ Սամվել Վարդանյանը. «Վիճաբանությունը տեղի է ունեցել գյուղի խանութներից մեկի մոտ: Բարձր խոսելու, ավելի շուտ՝ հայհոյանքներով
խոսելու պատճառով վեճ է առաջացել մեր համագյուղացու եւ դանակահարողի միջեւ: Վերջինս խանութի մոտ բարձր տոնով հայհոյանքներ է հնչեցրել, իսկ դանակահարված հայրը չի դիմացել եւ փորձել է նրանից պահանջել՝ հայհոյանքներով փողոցում չխոսել: Բայց փաստորեն վեճ է առաջացել:
Էդ պահին խանութից դուրս է եկել դանակահարվածի 19-ամյա որդին, փորձել է բաժանել վիճաբանողներին եւ փորձանքից ազատել հորը, բայց նրան էլ հասավ դանակի հարվածը: Ես ներկա չեմ եղել դեպքին, բայց ինձ հասած տեղեկություններով՝ հենց այդպես է եղել ամեն ինչ:
Նշենք, որ դանակահարված հոր եւ որդու վիճակը գնահատվում է բավարար, իսկ նրանց դանակահարողը, ըստ գյուղում տարածված լուրերի, նախկինում դատապարտված է եղել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: