«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը 613 միլիոն դրամ է հատկացնելու ԱԱԾ-ին, որը իր հերթին այդ գումարը վճարելու է հայկական երկաթուղուն՝ Հայաստանի տարածքում ռազմական փոխադրումների ու կայարաններում մատուցած ծառայությունների դիմաց։
Դատելով գումարից՝ կարելի է արձանագրել, որ երկաթուղու միջոցով իրականացվող ռազմական փոխադրումների ծավալը աճել է, քանի որ նախկինում մեկ եռամսյակի համար այդքան գումար չէր հատկացվում։ Սակայն ուշագրավն այն է, որ կառավարությունն ամեն տարի իրականացնում է այս ծախսերը, բայց դա չի ներառում ՀՀ պետբյուջեում։ Ու չնայած տարեկան այդ ծախսերը մոտավոր կարելի է հաշվարկել եւ առանձին հոդվածով ամրագրել բյուջեում, բայց ամեն անգամ այս հատկացումները կատարվում են կառավարության պահուստային ֆոնդից, որը ծառայում է չնախատեսված ծախսերի համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։