Ներկրված պաղպաղակների հայերեն մակնշման խնդիրը լուծվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ս.թ. հուլիսի 3-ին “Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշվում էր, որ “SNICKERS”, “Mars”, “Dove”, “BOUNTY”, “Starburst”, “M&M’s”, “Maltesers”, “Twix”, “Celebrations” պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման:
Հայտնում ենք, որ այսօր առավոտյան արդեն վերոնշյալ պաղպաղակներում առկա մակնշման խնդիրը վերացված է, և պաղպաղակներն արդեն վաճառվում են նաև հայերեն մակնշմամբ:
“Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպությունը ողջունում է ներկրող ընկերության նման օպերատիվ գործելաոճը (հաշվի չառնելով ընկերության կողմից առկա խնդրի հերքման փաստը):
“Իրազեկ և պաշտպանված սպառող” հասարակական կազմակերպություն




Լրահոս