«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, մեր տեղեկություններով, մտադիր է լքել կուսակցության շարքերը 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվելիք ԲՀԿ համամասնական ցուցակի պատճառով։
Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներն արդեն սկսել են պայքարել 2017-ի ԱԺ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ ԲՀԿ-ամերձ շրջանակների հավաստմամբ, առաջին հորիզոնականներում ընդգրկվելու հնարավորություն ունեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, գործարար պատգամավորներ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը։ Ու քանի որ ԲՀԿ-ի ընտրական հնարավորությունները մի քանի անգամ ընկել են և հասկանալի է, որ այս կուսակցությունը հաջորդ ԱԺ-ում չի ունենալու մեծ ընդգրկվածություն, նաև այս պատճառով են ԲՀԿ-ում ընթացող պառակտումներն ու այլ խմորումները։ Վ. Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում ըստ էության չհերքեց, որ կուսակցությունում նման ներքին պայքար կա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։